16:30  ,  11 հոկտեմբերի, 2013

Վլադիմիր Գաջեւ. Ուշադիր կլինենք Հայաստանի հավաքականի երկու աստղերի հանդեպ

Անսպասելի է, որ Հայաստանի հավաքականը միավորներ չի վաստակել սեփական խաղադաշտում։ Հույս ունեմ, որ մեզ հետ հանդիպումից հետո այդ վիճակագրությունը չի փոխվի, հայտարարել է Բուլղարիայի հավաքականի եւ «Լեւսկիի» կիսապաշտպան Վլադիմիր Գաջեւը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման մասին։

«Նման կարեւորության հանդիպումներում խաղի որակն առաջնահերթ չէ. ամենակարեւորը հաղթանակն է։ Ուշադիր կլինենք Հայաստանի հավաքականի երկու աստղերի հանդեպ, սակայն մրցակցի պաշտպանների համար շատ բարդ է լինելու։ Կարող ենք դուրս գալ փլեյ-օֆֆ եւ դրա համար պետք է անենք հնարավոր ամեն ինչ»,- Գաջեւի խոսքը մեջբերում է blitz.bg-ն։

Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով