15:59  ,  11 հոկտեմբերի, 2013

Բուլղարացի 8 երկրպագուներ ժամանել են Հայաստան

Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի՝ Հայաստան - Բուլղարիա հանդիպմանը ներկա կլինեն նաեւ բուլղարացի երկրպագուներ, հաղորդում է Blitz.bg-ն։

Հոկտեմբերին 8-ին բուլղարացի 8 երկրպագու միկրոավտոբուսով մեկնել է Հայաստան: Նրանք հայտարարել են, որ Վրաստանում իրենց լավ են դիմավորել, սակայն չգիտեն, թե ինչպես կընդունեն Հայաստանում: Ավելի վաղ այդ երկրպագուները ղեկավարել են Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆան-ակումբը:

Հիշեցնենք, որ Բուլղարիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով