Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի՝ Հայաստան - Բուլղարիա հանդիպմանը ներկա կլինեն նաեւ բուլղարացի երկրպագուներ, հաղորդում է Blitz.bg-ն։
Հոկտեմբերին 8-ին բուլղարացի 8 երկրպագու միկրոավտոբուսով մեկնել է Հայաստան: Նրանք հայտարարել են, որ Վրաստանում իրենց լավ են դիմավորել, սակայն չգիտեն, թե ինչպես կընդունեն Հայաստանում: Ավելի վաղ այդ երկրպագուները ղեկավարել են Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆան-ակումբը:
Հիշեցնենք, որ Բուլղարիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի