12:57  ,  11 հոկտեմբերի, 2013

Վլադիմիր Կլիչկոն՝ ամենաձանձրալի բռնցքամարտիկների ցուցակում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի կողմից կազմված աշխարհի ամենաձանձրալի բռնցքամարտիկների հնգյակում։

Բացի Կլիչկոյից՝ ցուցակում են հայտնվել աշխարհի լավագույն բռնցքամարտիկ (անկախ քաշային կարգից) Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը, Անսելմո Մորենոն, Անդրե Ուորդը եւ Բերնանդ Հոփկինսը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Վլադիմիր Կլիչկոն Մոսկվայում հաղթել է ռուս Ալեքսանդր Պովետկինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում