«Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 10-ին հայ ֆուտբոլային երկրպագուները չափազանց ագրեսիվ էին դիմավորել ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականին: Սակայն բուլղարացիներն էլ իրենց հերթին պատասխանել էին հայ ֆանատներին:
Բուլղարիայի հավաքականի եւ Սոֆիայի «Սլավիայի» եզրային պաշտպան Ռադոսլավ Դիմիտրովն ավտոբուսից միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին, ովքեր վանկարկում էին «Цигане» եւ բազմաթիվ հայհոյանքներ: 25-ամյա Դիմիտրովը 4 խաղ է անցկացրել Բուլղարիայի հավաքականի կազմում:
Իր հերթին իտալական «Վերոնայի» դարպասապահ Նիկոլայ Միխայլովն ավտոբուսից կանխատեսեց բուլղարացիների 3:0 հաշվով հաղթանակը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա աշխարհի առաջնության ընտրական խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։ Նախավերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիներն ունեն 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 9:
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի