22:16  ,  28 հոկտեմբերի, 2026

ATP-500․ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 12-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 մրցաշարում։

39-ամյա սերբ թենիսիստը 4:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 38-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Էմբերին։

1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆը։

Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News