13:16  ,  10 հոկտեմբերի, 2013

Բուլղարիայի հավաքականի ավագ. Ակնկալում եմ երկու հաղթանակ

Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, տրամադրությունը նույնպես լավ է. պատրաստ ենք առաջիկա երկու խաղերին, հայտարարել է Կրասնոդարի «Կուբանի» եւ Բուլղարիայի հավաքականի կիսապաշտպան Իվելին Պոպովը։ Բուլղարացիների 25-ամյա ավագը խոսել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու՝ Հայաստանի եւ Չեխիայի հավաքականների դեմ խաղերի մասին։

«Լավ գիտենք մեր հնարավորությունների մասին։ Որակավորման փուլի ավարտին մոտ հանդիպումներն ավելի բարդ են դառնում։ Ակնկալում եմ երկու հաղթանակ, եւ տեսնենք, թե ինչ կլինի»,- Պոպովի խոսքը մեջբերում է Sportal.bg-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին բուլղարացիները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կխաղան Հայաստանի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին սեփական խաղադաշտում կընդունեն չեխերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով