11:16  ,  10 հոկտեմբերի, 2013

Արմեն Նազարյան. Հայերը պարտվում են տանը եւ լավ խաղում արտագնա հանդիպումներում

Հնարավոր է, որ հայերը պարտվեն 0։1 հաշվով, սակայն հադիպումը կարող է ավարտվել նաեւ ոչ ոքի՝ 0։0 կամ 1։1, հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը՝ խոսելով ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան - Բուլղարիա հանդիպման մասին։

«Հայաստանում կհյուրըկալվեմ բարեկամներիս մոտ՝ Արարատում։ Այն շատ մոտ է գտնվում մայրաքաղաքին։

Բուլղարիան հաղթելու ավելի շատ հնարավորություններ ունի։ Բացի այդ, հայերը պարտվում են տանը եւ լավ խաղում արտագնա հանդիպումներում։ Ինչպես մենք ենք պայքարելու մրցագորգի վրա, հույս ունեմ, որ այդպես էլ Բուլղարիայի հավաքականն ամեն ինչ կանի Երեւանում հաղթելու համար»,- Նազարյանի խոսքը մեջբերում է Sportal.bg-ն։

Հիշեցնենք, որ Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ 8-րդ տուրից հետո ընտրական B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով