02:00  ,  21 ապրիլի, 2012

«Ռեալի» խաղացողը համաձայնության է եկել թուրքական ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Լասանա Դիարան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Արքայական ակումբից:

Իսպանական AS թերթը գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն փոխհամաձայնության է եկել թուրքական «Գալաթասարայի» հետ եւ ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի Ստամբուլ:

Եթե ֆրանսիացու տրանսֆերը կայանա, նրա տարեկան աշխատավարձը թուրքական ակումբում կկազմի 5.5 միլիոն եվրո: Այս պահին Դիարան 4 միլիո եվրո աշխատավարձ է ստանում «Ռեալում»:

Հաղորդվում է, որ «Գալաթասարայը» «Ռեալի» հետ դեռեւս համաձայնության չի եկել կիսապաշտպանի տրանսֆերի հարցում: Թուրքերը պատրաստ են 8 միլիոն եվրո առաջարկել կիսապաշտպանի համար:

Դիարան 2009-ին անգլիական «Պորտսմուտից» է տեղափոխվել «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում