2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի օրիգինալ ջահը Ebay.com-ի աճուրդում վաճառվել է 3283 դոլարով։
Վաճառողը ջահի հետ տվել է նաեւ ջահակիրի հանդերձանքը։ Ջահի սկզբնական արժեքը կազմում էր 2000 դոլար։ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքից դպրոցականn աճուրդի է հանել եւս մեկ ջահ, որի նախնական գինը կազմում է 500 դոլար։ Աճուրդը կավարտվի հոկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի ժամանակ ջահը հանգչել էր ստորջրյա լողի 17-ակի աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում