Օլիմպիական խաղերի ջահը վաճառվել է 3 հազար դոլարով (ֆոտո)

12:58   7 հոկտեմբերի, 2013

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի օրիգինալ ջահը Ebay.com-ի աճուրդում վաճառվել է 3283 դոլարով։

Վաճառողը ջահի հետ տվել է նաեւ ջահակիրի հանդերձանքը։ Ջահի սկզբնական արժեքը կազմում էր 2000 դոլար։ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքից դպրոցականn աճուրդի է հանել եւս մեկ ջահ, որի նախնական գինը կազմում է 500 դոլար։ Աճուրդը կավարտվի հոկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի ժամանակ ջահը հանգչել էր ստորջրյա լողի 17-ակի աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքերում։




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.