10:10  ,  7 հոկտեմբերի, 2013

Օլիմպիական խաղերի ջահը հանգչել է Շավարշ Կարապետյանի ձեռքում

Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը, որը կտեւի 123 օր: Հատկանշանական է, որ ջահը հանգչել է ստորջրյա լողի 17-ակի աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքերում, հաղորդում է Forbes.ru-ն։

Բլոգերները համացանցում լայնածավալ քննարկումներ են սկսել կատարվածի վերաբերյալ։

«Կրակը հանգչել է, քանի որ ջահի փականը կիսափակ էր։ Աշխատակիցն ամբողջովին չէր բացել այն»,- Twitter-ի իր էջում գրել է կազմակերպիչ կոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշեւնկոն։

Հիշեցնենք, որ 65 հազար կմ երկարությամբ փոխանցումավազքը կանցկացվի Ռուսաստանի 130 քաղաքներով: Փոխանցումավազքին կմասնակցեն 14 հազար ջահակիրներ եւ մոտ 30 հազար կամավորներ:

Փոխանցումավազքը կավարտվի 2014թ. փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում, որտեղ կկայանա 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում