11:14  ,  20 փետրվարի, 2012

Le journal de Montreal. Ռաոնիչի հաղթանակը Սան Խոսեում

Թենիսի Սան Խոսեի միջազգային մրցաշարի եզրափակիչում կանադացի Միլոշ Ռաոնիչը 7։6, 6։2 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Դենիս Իստոմինին։ Եզրափակիչ մրցախաղը տեւեց մեկ ժամ։

Ռոանիչը դարձավ երկրորդ թենիսիստը, ում հաջողվում է այս մրցաշարում հաղթող ճանաչվել երկրորդ տարին անընդմեջ։

2006 եւ 2007 թվականներին նման ցուցանիշ էր գրանցել բրիտանացի Էնդի Մարեյը, գրում է կանադական Le journal de Montreal-ը։

21-ամյա Միլոշը նշել է, որ պատրաստվում է այս մրցաշարում հաղթել նաեւ հաջորդ տարի։

«Եթե անշարժ գույքն այդքան թանկ չլիներ Կալիֆորնիայում, ես տուն կգնեի այստեղ եւ ոչ մի տեղ չէի հեռանա։ Ամեն դեպքում ես հաջորդ տարի նույնպես հաղթելու եմ այս մրցաշարում»,- եզրափակիչից հետո նշել է Ռաոնիչը։

Փետրվարի 22-ին կանադացին կմեկնի Մեմֆիս, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով