00:39  ,  2 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. «Չելսիի» առաջին հաղթանակը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բուխարեստի «Ստյաուայի» դարպասը:

Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը, անգլիացի Ֆրենկ Լեմպարդն աչքի ընկավ մեկ անգամ, իսկ «Ստյաուայի» խաղացող Դանիել Գեորգիեւսկին գրավեց սեփական դարպասը:

Խմբի մյուս խաղում Գելզենկիրխենի «Շալկեն» Շվեյցարիայում նվազագույն հաշվով հաղթեց «Բազելին»: Միակ գնդակը 54-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը:

Երկրորդ տուրից հետո «Շալկեն» ունի 6 միավոր, «Չելսին» ու «Բազելը»՝ 3-ական, իսկ «Ստյաուան» միավոր չի հավաքել:

Չեմպիոնների լիգախմբային փուլերկրորդ տուր

E խումբ

«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 0:4

Ռամիրես, 20, 55, Դանիել Գեորգիեւսկի, 44 (ինքնագոլ), Ֆրենկ Լեմպարդ, 90

«Բազել» (Շվեյցարիա) – «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1

Յուլիան Դրաքսլեր, 54 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում