Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բուխարեստի «Ստյաուայի» դարպասը:
Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը, անգլիացի Ֆրենկ Լեմպարդն աչքի ընկավ մեկ անգամ, իսկ «Ստյաուայի» խաղացող Դանիել Գեորգիեւսկին գրավեց սեփական դարպասը:
Խմբի մյուս խաղում Գելզենկիրխենի «Շալկեն» Շվեյցարիայում նվազագույն հաշվով հաղթեց «Բազելին»: Միակ գնդակը 54-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը:
Երկրորդ տուրից հետո «Շալկեն» ունի 6 միավոր, «Չելսին» ու «Բազելը»՝ 3-ական, իսկ «Ստյաուան» միավոր չի հավաքել:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 0:4
Ռամիրես, 20, 55, Դանիել Գեորգիեւսկի, 44 (ինքնագոլ), Ֆրենկ Լեմպարդ, 90
«Բազել» (Շվեյցարիա) – «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1
Յուլիան Դրաքսլեր, 54
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։