12:51  ,  24 սեպտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական` մասնակցելու 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Բուլղարիայի եւ Իտալիայի թիմերի հետ հանդիպումներին, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

B խմբում 8 խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը։ Եվրոպայի փոխչեմպիոններն ունեն 20 միավոր, բուլղարացիները՝ 13 միավոր, դանիացիները՝ 12։ Չեխիայի եւ Հայաստանի հավաքականներն ունեն 9-ական միավոր, իսկ Մալթան՝ 3 միավոր։ 

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում, իսկ իտալացիների հետ խաղը՝ հոկտեմբերի 15-ին Նեապոլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով