13:45  ,  23 սեպտեմբերի, 2013

Տիտով. Օզբիլիսն այնպես է խաղում, որ Մակգիդիի մասին սկսել են մոռանալ

Մովսիսյանն օգտակար խաղաց, քանի որ իր վրա էր գրավում մրցակցի պաշտպանների ուշադրությունը։ Նրա շնորհիվ առջեւում հնարավորություններ ստացան Տինո Կոստան եւ Օզբիլիսը, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովը։ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խոսել է Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Սպարտակ» - ԲԿՄԱ հանդիպման մասին։

«Չեմ կարծում, որ Մակգիդին Օզբիլիսից ավելի արագ կամ ստեղծագործ ֆուտբոլիստ է։ Բոլորը սովորել են այդ եզրում տեսնել աջլիկ կիսապաշտպանի, ով արագ վազում եւ փոխանցումներ է կատարում մրցակցի տուգանային հրապարակ։

Օզբիլիսը ձախլիկ է։ Նա կարող է ոչ միայն շրջանցել եւ փոխանցել, այլեւ շարժվել դեպի կենտրոն եւ վտանգավոր հարված կատարել։ Տղայի հարվածի հետ ամեն ինչ կարգին է։ Երբ առաջին գոլը խփեց, ինձ թվաց, որ գնդակը լավ չդիպավ նրա ոտքին։ Սակայն կրկնապատկերը դիտելուց հետո համոզվեցի, որ տեխնիկապես լավ կատարված հարված էր։ Օզբիլիսն այնպես է խաղում, որ Մակգիդիի մասին սկսել են մոռանալ»,- Տիտովի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։

Հիշեցնենք, որ «Սպարտակ» - ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով, իսկ Օզբիլիսը դարձել է թիմի առաջին գոլի հեղինակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում