00:55  ,  23 սեպտեմբերի, 2013

ՊՍԺ – «Մոնակո»՝ 1:1

ՊՍԺ – «Մոնակո» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ՝ 1:1:

ՊՍԺ-ի կազմում խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը, ում գոլին «Մոնակոն» 20-րդ րոպեին պատասխանեց կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի դիպուկ հարվածով:

6-րդ տուրից հետո «Մոնակոն» 14 միավորով առաջատարն է: ՊՍԺ-ն ունի 12 միավոր եւ «Սենտ Էթյենի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Ֆրանսիայի առաջնություն. 6-րդ տուր   

ՊՍԺ – «Մոնակո»՝ 1:1

Զլատան Իբրահիմովիչ, 5 – Ռադամել Ֆալկաո, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում