10:33  ,  2 սեպտեմբերի, 2026

Էնցո Ֆերնանդեսը՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերանդենսը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։ Արգենտինայի հավաքականի կազմում 2022թ․ աշխարհի չեմպիոնը կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։  

Transfermarkt-ի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» վճարել է 145 միլիոն եվրո։

Էնցո Ֆերնանդեսը 2023թ․ հունվարին էր միացել «Չելսիին», որի կազմում մասնակցել է 170 հանդիպման, խփել է 31 գոլ, կատարել 30 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում