Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 27-ամյա եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը «Օլիմպիակոս»:
«Լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» մեծ նպատակներով լուրջ, հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրություն ցուցաբերեցին Նաիր Թիկնիզյանի նկատմամբ։ Թիմում նրան շատ լավ ընդունեցին: Արդեն նշել է նորամուտը: Այլ տարբերակներ կային, բայց հենց «Օլիմպիակոս» տեղափոխվելու տարբերակը հայտնվեց, անմիջապես ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալուն, հետագայում մեկ օր գուցե դիտարկենք», - Կլյուեւի խոսքը փոխանցում է «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը օգոստոսի 18-ին է տեղափոծխվել Հունաստանի 48-ակի չեմպիոն «Օլիմպիակոս» (Պիրեյոս), որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Նաիր Թիկնիզյանի նախորդ ակումբը Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» էր, որի հետ դարձավ Սերբիայի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:09 , 2 սեպտեմբերի
14:11 , 2 սեպտեմբերի
13:43 , 2 սեպտեմբերի
13:02 , 2 սեպտեմբերի
12:01 , 2 սեպտեմբերի
11:37 , 2 սեպտեմբերի
11:04 , 2 սեպտեմբերի
10:33 , 2 սեպտեմբերի
10:05 , 2 սեպտեմբերի
09:06 , 2 սեպտեմբերի