00:55 23 սեպտեմբերի, 2013ՊՍԺ – «Մոնակո» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ՝ 1:1:
ՊՍԺ-ի կազմում խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը, ում գոլին «Մոնակոն» 20-րդ րոպեին պատասխանեց կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի դիպուկ հարվածով:
6-րդ տուրից հետո «Մոնակոն» 14 միավորով առաջատարն է: ՊՍԺ-ն ունի 12 միավոր եւ «Սենտ Էթյենի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Ֆրանսիայի առաջնություն. 6-րդ տուր
ՊՍԺ – «Մոնակո»՝ 1:1
Զլատան Իբրահիմովիչ, 5 – Ռադամել Ֆալկաո, 20
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.