Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 22-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոն տեղափոխվեց Լա Կորունիայի «Դեպորտիվո»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում են ակումբների կայքերը։
Հաջորդ տարվա ամռանը «Դեպորտիվոն» հնարավորություն կունենա 30 միլիոն եվրոյով գնել Մարկ Կասադոյի տրանսֆերային իրավունքը։
Մարկ Կասադոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
Transfermarkt-ը Մարկ Կասադոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:01 , 2 սեպտեմբերի
11:37 , 2 սեպտեմբերի
11:04 , 2 սեպտեմբերի
10:33 , 2 սեպտեմբերի
10:05 , 2 սեպտեմբերի
09:06 , 2 սեպտեմբերի
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի