16:14  ,  17 սեպտեմբերի, 2013

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը՝ հոկտեմբերի 26-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 26-ին, հաղորդում է Fightnews.com-ը:

Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Մրցակցի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։

«Բանակցությունները մոտ են իրենց ավարտին։ Կապ ենք հաստատել երեք ուժեղ մրցակիցների հետ։ Օլդենբուրգում կայանալիք մենամարտը նախապատրաստություն կլինի Աբրահամի համար»,- հայտարարել է «Sauerland Event» պրոմոթերական ընկերության մարզական տնօրեն Հագեն Դոերինգը։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից կլինի առաջինը։ Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը կանցկացվի 2014-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում