18:05  ,  9 սեպտեմբերի, 2013

Ստեֆան Անդերսոն. Չենք վախենում Հայաստանի հավաքականից

Հարգում ենք Հայաստանի հավաքականին, բայց չենք վախենում նրանից, ասել է Դանիայի հավաքականի եւ իսպանական «Բետիսի» դարպասապահ Ստեֆան Անդերսոնը: 31-ամյա ֆուտբոլիստը խոսել է Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի մասին:

«Հարգում ենք Հայաստանի հավաքականին, բայց չենք վախենում նրանից: Կանենք հնարավոր ամեն բան՝ Երեւանից 3 միավորով հեռանալու համար: Վերջին խաղերում չափազանց շատ ենք գոլ բաց թողնում: Հայերի դեմ խաղում պետք է ավելի վստահ գործենք պաշտպանությունում եւ օգտագործենք գոլային պահերը: Մեզ սպասվում է շատ դժվար խաղ, որը թիմերից մեկին կարող է զրկել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից»,- Անդերսոնի խոսքը մեջբերում է politiken.dk-ը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Դանիա խաղը կկայանա սեպտեմբերի 10-ին Երեւանի «Հրազդան» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս