11:32  ,  7 սեպտեմբերի, 2013

Բոնուչի. Տեղյակ ենք, թե ինչպես է ավարտվել Չեխիա - Հայաստան խաղը

Իտալիայի հավաքականը բնավորություն ցույց տվեց։ Բուֆոնը մեզ համար վաստակեց այս հաղթանակը։ Պատահական չէ, որ բուլղարացիները խմբում երկրորդ տեղն են զբաղեցնում. նրանք շատ լավ թիմ ունեն: Այդ մասին հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Իտալացի ֆուտբոլիստը խոսել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում բուլղարացիների նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ 1։0։

«Դեռ դուրս չենք եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեկնում ենք Թուրին՝ լավ արդյունքի հասնելու համար։ Տեղյակ ենք, թե ինչպես է ավարտվել Չեխիա - Հայաստան խաղը, այդ պատճառով ավելի զգոն կլինենք մրցակցի նկատմամբ»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Իտալիա - Չեխիա հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով