10:54  ,  7 սեպտեմբերի, 2013

Դեշամ. Ինձ չի ուրախացնում Վրաստանի հետ ոչ ոքին

Տիրել էինք գնդակին, սակայն չկարողացանք գոլային պահեր ստեղծել։ Ինձ չի ուրախացնում Վրաստանի հետ ոչ ոքին, հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ խաղի մասին։ 

«Փորձում էի անհրաժեշտ փոփոխություններ կատարել, սակայն Ժինյակին եւ Նասրիին խաղադաշտ դուրս բերելը ոչ մի արդյունք չտվեց։ Լավ է, որ առաջիկա օրերին պետք է խաղանք Բելառուսի հավաքականի հետ»,- Դեշամի խոսքը մեջբերում է L`Equipe-ն։

Հիշեցնենք, որ Վրաստան - Ֆրանսիա հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով