Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունում: Բունդեսլիգայի չորրորդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Ֆրանկֆուրտում կայացած խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը Բունդեսլիգայում: 36-րդ րոպեին «Այնտրախտի» չեխ հարձակվող Վացլավ Կադլեցը հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով «Բորուսիայի» հաղթական գնդակը:
Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ դորտմունդցիները 12 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիային»:
Այս խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին, որը սկսում է նախապատրաստվել չեխերի (սեպտեմբերի 6) եւ դանիացիների (սեպտեմբերի 10) դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Գերմանիայի առաջնություն․ չորրորդ տուր
«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.»՝ 1:2
Վացլավ Կադլեց, 36 – Հենրիխ Մխիթարյան, 10, 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի