Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց Հենրիխ Մխիթարյանի դուբլի շնորհիվ

21:21   1 սեպտեմբերի, 2013

Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունում: Բունդեսլիգայի չորրորդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:

Ֆրանկֆուրտում կայացած խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը Բունդեսլիգայում: 36-րդ րոպեին «Այնտրախտի» չեխ հարձակվող Վացլավ Կադլեցը հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով «Բորուսիայի» հաղթական գնդակը:

Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ դորտմունդցիները 12 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիային»:

Այս խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին, որը սկսում է նախապատրաստվել չեխերի (սեպտեմբերի 6) եւ դանիացիների (սեպտեմբերի 10) դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:

Գերմանիայի առաջնություն չորրորդ տուր 

«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.»՝ 1:2

Վացլավ Կադլեց, 36 – Հենրիխ Մխիթարյան, 10, 56



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.