Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (44-3-0, 25 նոկաուտ) եւ աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (37-4, 21 նոկաուտ) միջեւ մենամարտը կարող է տեղի ունենալ 2014-ին, հաղորդում է Boxingscene.com-ը։
Գերմանացին հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 19-ին։ Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում։ Շտիգլիցի մրցակիցը դեռ հայտնի չէ, սակայն այդ մասին կհայտարարվի սեպտեմբերի 2-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ առաջին մենամարտում հաղթել էր Աբրահամը, սակայն 2013-ի մարտին տեղի ունեցած երկրորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը պարտվել էր տեխնիկական նոկաուտով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի