09:49  +04,  26 օգոստոսի, 2013

Մարտինո. Միայն հաղթանակներն են ուժ տալիս

Առաջին խաղակեսում լավ խաղացինք, սակայն երկրորդում թուլացրինք զգոնությունը, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն՝ խոսելով Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Մալագայի» հետ հանդիպման մասին՝ 1։0։

«Առաջին խաղակեսում լավ էինք օգտագործում եզրերը, սակայն չէին բավականացնում գոլային պահերը եւ արդյունավետությունը։ Մինչեւ երկրորդ խաղակեսի 25-րդ րոպեն վերահսկում էինք խաղը, սակայն դադարեցինք դա անել։ Դրանից հետո «Մալագան» ստեղծեց իր պահերը։ Հաղթանակները շատ կարեւոր են, քանի որ նրանք են ուժ տալիս»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպան Ադրիանոյի խփած միակ գոլի շնորհիվ կատալոնական ակումբը հյուրընկալվելիս հաղթեց «Մալագային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ