19:45  ,  23 օգոստոսի, 2013

Արթուր Աբրահամը եւ Վիլբեֆորսե Շիհեպոն կշռվել են (ֆոտո)

Ավարտվել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (36-4, 21 նոկաուտ) եւ նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) կշռման պաշտոնական արարողությունը, հաղորդում է boxingscene.com-ը։

Աբրահամը կշռել է 76.2 կգ, իսկ մրցակիցը՝ 74.8 կգ։ Հաղթելու դեպքում Արթուրը կկարողանա հավակնել աշխարհի չեմպիոնական գոտուն։ Աբրահամ - Շիհեպո մենամարտը տեղի կունենա օգոստոսի 24-ին։ 

Ավելի վաղ հայ բռնքամարտիկը հայտարարել է, որ պարտվելու դեպքում կավարտի կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում