17:15  ,  23 օգոստոսի, 2013

Մայք Թայսոն. Կլիչկո եղբայրներին կհաղթեի ե՛ւ ստերոիդների միջոցով, ե՛ւ առանց դրանց

Ցանկացած դեպքում կհաղթեի նրանց, հայտարարել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը՝ խոսելով ուկրաինացի բռնցքամարտիկներ Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկոների հետ հնարավոր մենամարտի մասին։

«Հնարավոր է, որ ավելի շատ ստերոիդներ կօգտագործեի, սակայն դրանցով կհաղթեի այնպես, ինչպես առանց դրանց։ Այժմ շատ բարդ է մրցել առանց դեղամիջոցների։ Շատերն ասում են, որ գրեթե չեն օգտագործում դրանք, սակայն դա գրեթե անհնար է։ Դա արդեն մեր մշակույթի մի մասն է»,- Թայսոնի խոսքը մեջբերում է boxingnews.com-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վերոնայում (ԱՄՆ) տեղի կունենա բռնցքամարտի շոու` երկու տիտղոսային մենամարտերով: Պրոմոուտերը կլինի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում