17:15 23 օգոստոսի, 2013Ցանկացած դեպքում կհաղթեի նրանց, հայտարարել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը՝ խոսելով ուկրաինացի բռնցքամարտիկներ Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկոների հետ հնարավոր մենամարտի մասին։
«Հնարավոր է, որ ավելի շատ ստերոիդներ կօգտագործեի, սակայն դրանցով կհաղթեի այնպես, ինչպես առանց դրանց։ Այժմ շատ բարդ է մրցել առանց դեղամիջոցների։ Շատերն ասում են, որ գրեթե չեն օգտագործում դրանք, սակայն դա գրեթե անհնար է։ Դա արդեն մեր մշակույթի մի մասն է»,- Թայսոնի խոսքը մեջբերում է boxingnews.com-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վերոնայում (ԱՄՆ) տեղի կունենա բռնցքամարտի շոու` երկու տիտղոսային մենամարտերով: Պրոմոուտերը կլինի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.