16:58  ,  21 օգոստոսի, 2013

Արթուր Աբրահամը մասնակցել է բաց մարզման (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) Գերմանիայի Շվերին քաղաքում մասնակցել է բաց մարզմանը, փոխանցում է բռնցքամարտիկ ֆեյսբուքյան էջը։

Մարզմանը ներկա են եղել Աբրահամի գլխավոր մարզիչ Ուլի Վեգները, մարզիկի երկրպագուները, ինչպես նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Աբրահամը օգոստոսի 24-ին մենամարտ կանցկացնի նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում