14:18  ,  20 օգոստոսի, 2013

Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է հավաքականի կազմն՝ աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է թիմի կազմը, որը սեպտեմբերին կմասնակցի Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այդ մասին Լեւոն Ջուլֆալակյանը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցին։

«Հավաքականն արդեն սկսել է հավաքներն աշխարհի առաջնությունից առաջ: Որոշված է նաեւ կազմը, թե ովքեր են աշխարհի առաջնությունում ներկայացնելու Հայաստանը. Ռոման Ամոյան (55 կգ), Ալեքսան Միքայելյան (60 կգ), Սասուն Ղամբարյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (120 կգ):

Այժմ հավաքականը հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մինչեւ օգոստոսի 27-ը գտնվելու ենք ֆուտբոլի ակադեմիայում: Մեկ շաբաթ ընդմիջումից հետո հավաքականը կմեկնի Բելառուս, որտեղ սետեմբերի 5-ից 19-ը վերջին հավաքը կանցկացնենք եւ արդեն սեպտեմբերի  19-ին հավաքականը կմեկնի Բուդապեշտ»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւի հավանական վերադարձի մասին հավաքականի մարզիչն ասաց.

«Յուրի Պատրիկեեւը այս տարի դեռ հանգստանում է: Եթե որոշի հաջորդ տարի վերադառնալ սպորտ եւ միանա Հայաստանի հավաքականին, այդ մասին կհայտարարենք եւ բոլորին պարզ կլինի: Նա դեռ հանգստանում է եւ հավաքական վերադառնալու հույսեր դեռեւս չկան»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով