Սամուել Էտո՝Օ-ի հանդեպ հետաքրքրության մասին բոլորս գիտենք, հայտարարել է Մախաչկալայի «Անժիի» 32-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պեպինո Տերին՝ խոսելով կամերունցի հարձակվողի հնարավոր տեղափոխության մասին։
Էտո՝Օ-ն Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար կարող է գնալ աշխատավարձի կրճատման, սակայն հարձակվողը պատրաստ չէ շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգից ավելի ցածր աշխատավարձ ստանալ։ Հիշեցնենք, որ կամերունցին ռուսական ակումբում տարեկան ստանում է 20 միլիոն եվրո։
«Նա չի հեռանա «Անժիից» շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգից պակաս գումարի համար»,- Տերիի խոսքը մեջբերում է Metro-ն։
Անգլիական ակումբի համար ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի