09:42  ,  17 օգոստոսի, 2013

Էտո՝Օ-ն «Չելսիում» ցանկանում է ստանալ շաբաթական 300 հազար ֆունտ

Սամուել Էտո՝Օ-ի հանդեպ հետաքրքրության մասին բոլորս գիտենք, հայտարարել է Մախաչկալայի «Անժիի» 32-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պեպինո Տերին՝ խոսելով կամերունցի հարձակվողի հնարավոր տեղափոխության մասին։

Էտո՝Օ-ն Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար կարող է գնալ աշխատավարձի կրճատման, սակայն հարձակվողը պատրաստ չէ շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգից ավելի ցածր աշխատավարձ ստանալ։ Հիշեցնենք, որ կամերունցին ռուսական ակումբում տարեկան ստանում է 20 միլիոն եվրո։

«Նա չի հեռանա «Անժիից» շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգից պակաս գումարի համար»,- Տերիի խոսքը մեջբերում է Metro-ն։

Անգլիական ակումբի համար ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում