Չեմ կարող հաստատել Չիսորայի հետ ծեծկռտուքի մասին լուրերը, քանի որ այդպիսի բան չի եղել, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն: Ուկրաինացի բռնցքամարտիկը հերքել է իր եւ բրիտանացի Դերեկ Չիսորայի միջեւ Իբիցայի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը:
«Եթե իրականում ծեծկռտուք լիներ, ապա դրա հետքերը կտեսնեիք Չիսորայի երեսին»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է rian.com-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերծանրքաշային բռնցքամարտիկներին բաժանել են ակումբի անվտանգության աշխատակիցները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի