16:08  ,  12 օգոստոսի, 2013

Իգոր Տեր-Հովհաննիսյան․ Բոլթը կենդանի է, առաջարկում եմ նրան մեկ միլիոն դոլարի գրազ

Բոլթին վերցնում եմ հեռացատկ մարզվելու եւ մի քանի ամիս հետո նա կցատկի 9 մետր, հայտարարել է հեռացատկի պատմության հինգ համաշխարհային ռեկորդներից մեկի հեղինակ Իգոր Տեր-Հովհաննիսյանը՝ խոսելով ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթի մասին։

«Կարծում եմ, որ Մոսկվայում համաշխարհային ռեկորդներ չեն գրանցվի։ «Լուժնիկին» աթլետիկայի արենա չէ, այլ ֆուտբոլի։ Այստեղ չկա այն հատուկ մթնոլորտը, որն աջակցում է համաշխարհային ռեկորդի գրանցմանը։

Խնդիրն այն չէ, որ Բոլթը վատ մարզավիճակում է։ Բոլթը կենդանի է, խելացի կենդանի։ Նա լսում է սուլիչը եւ բնազդաբար վազում այնքան արագ, որքան հնարավոր է։ Ուսեյնը յուրահատուկ կենդանի է եւ նրան մեկ միլիոն դոլարի գրազ եմ առաջարկում։ Բոլթին վերցնում եմ հեռացատկ մարզվելու եւ մի քանի ամիս հետո նա կցատկի 9 մետր (համաշխարհային ռեկորդը 8․95 մ)։ Եթե դա տեղի չունենա, ապա թող իրեն վերցնի ամբողջ գումարը։ Աշխատանքի համար թող ինձ վճարի միայն 300 հազար դոլար։ Պատրաստ եմ ռիսկի դիմել»,- Տեր-Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով