Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ անհատական ծրագրով է մարզվում:
«Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզվելուն: Չեմ կարողանում համբերել: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է 24-ամյա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Ավելի վաղ Մխիթարյանն ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում, որը կնախապատրաստվի օգոստոսի 14-ին կայանալիք ալբանացիների հետ ընկերական խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի