13:35  ,  5 օգոստոսի, 2013

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Օգոստոսի 14-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Օգոստոսի 10-ից Հայաստանի հավաքականը Երեւանում մեկնարկող մարզական հավաքով կնախապատրաստվի այդ հանդիպմանը:    

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի առաջիկա հանդիպմանը: 

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ., Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արթուր Հարությունյան («Շիրակ», Հայաստան), Գոռ Մանուկյան («Փյունիկ»)։

Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Վալերի Ալեքսանյան («Ռահ Ահան», Իրան), Հրայր Մկոյան («Գանձասար», Հայաստան), Արտյոմ Խաչատուրով («Տիրասպոլ», Մոլդովա), Վարազդատ Հարոյան («Փյունիկ», Հայաստան), Տարոն Ոսկանյան («Փյունիկ», Հայաստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ», Հայաստան), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Արթուր Ավագյան («Գանձասար», Հայաստան)։

Կիսապաշտպաններ. Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Դավիթ Մանոյան («Փյունիկ», Հայաստան), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան), Մարկոս Պիզելի («Կրասնոդար», Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Նորայր Ասլանյան («Վիլլեմ II», Հոլանդիա), Կարեն Մուրադյան («Շիրակ», Հայաստան), Վարդգես Սաթումյան («Միկա», Հայաստան)։

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Ուրալ», Ռուսաստան), Միխայիլ Մարկոսով («Սիբիր», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Հանզա», Ռոստոկ, Գերմանիա), Աղվան Պապիկյան («Փյունիկ», Հայաստան)։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ նշված խաղացողներից մի քանիսը կմասնակցեն նաեւ օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 առաջնության Ղազախստան - Հայաստան ընտրական փուլի հանդիպմանը, որից հետո կմիանան ազգային հավաքականին:

Հրավիրված 29 ֆուտբոլիստներից Ալբանիայի հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվելու համար կընտրվեն 23 խաղացողներ, հաղորդում է ՀՖՖ կայքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում