12:11 7 օգոստոսի, 2013Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ անհատական ծրագրով է մարզվում:
«Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզվելուն: Չեմ կարողանում համբերել: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է 24-ամյա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Ավելի վաղ Մխիթարյանն ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում, որը կնախապատրաստվի օգոստոսի 14-ին կայանալիք ալբանացիների հետ ընկերական խաղին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.