16:20 31 հուլիսի, 2013Շոկի մեջ եմ բրիտանական մամուլում տեղ գտած լուրերից, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն: Ուկրաինացի բռնցքամարտիկը հերքել է իր եւ բրիտանացի Դերեկ Չիսորայի միջեւ Իբիցայի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը:
«Շոկի մեջ եմ բրիտանական մամուլում տեղ գտած լուրերից, թե բախվել եմ Չիսորաի հետ: Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ եւ բռունցքներս գործի եմ դնում միայն ռինգում: Չեմ ցանկանում մեկնաբանել Չիսորայի հոգեբանական խնդիրները»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է իր պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.