22:25  ,  14 ապրիլի, 2012

«Բավարիան» միավորներ է կորցնում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել 12-րդ տեղում գտնվող «Մայնցին»:

Մյունխենցիները մի շարք գոլային պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել հյուրերի դարպասը: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բավարիան» 8 միավոր զիջում է առաջին տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»: Վերջին երեք տուրերից մեկում հաղթելու դեպքում դորտմունդցիները կհռչակվեն երկրի չեմպիոն:

Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում