19:25  ,  14 ապրիլի, 2012

Դորտմունդի «Բորուսիան» մոտ է չեմպիոնական տիտղոսին

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ:

Խաղի 9-րդ րոպեին պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանն առաջ մղեց գելզենկիրխենցիներին, սակայն 17-րդ րեպեին «Բորուսիայի» լեհ կիսապաշտպան Լուկաշ Պիշչեկը հավասարեցրեց հաշիվը: 63-րդ րեպեին գերմանացի կիսապաշտպան Սեբաստյան Կելը եւս մեկ գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը՝ հաղթանակ պարգեւելով դորտմունդցիներին:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ Յուրգեն Կլեպի թիմն 9 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բավարիային», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Շալկեն» 57 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դ.»՝ 1:2

Ֆարֆան, 9 – Պիշչեկ, 18, Կել, 63

«Համբուրգ» - «Հանովեր»՝ 1:0

Սոն Հեն Ման, 12

«Կայզերսլաուտերն» - «Նյուրնբերգ»՝ 0:2

Դիդավի, 43, Պեկհարտ, 73

«Վոլֆսբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 1:2

Հելմես, 27 – Օրլ, 13, Լանգկամպ, 88

«Բայեր» - «Հերտա»՝ 3:3

Շյուրլե, 44, Կիսլինգ, 51, 84 – Լասոգա, 63, Տորուն, 71, 77

Հեռացում՝ Լեւան Կոբիաշվիլի, 65 («Հերտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում