11:30  ,  26 հուլիսի, 2013

Ղարաբաղի դրոշի պատճառով ադրբեջանցիները բողոք կներկայացնեն ՈւԵՖԱ

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ:

Բանն այն է, որ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Պիաստ» - «Ղարաբաղ» պատասխան խաղում լեհ երկրպագուները խաղադաշտ են տարել Լեռնային Ղարաբաղի դրոշը, գրում է sports.ru-ն՝ հղում անելով azerisport.com-ին:

Նշվում է, որ դա կարող է քննարկման առարկա դառնալ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի համար:

«Ղարաբաղը» հաղթահարել է լեհական «Պիաստի» արգելքը (2:1, 2:2) եւ դուրս է եկել որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի շվեդական «Գելֆեի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով