00:25  ,  14 ապրիլի, 2012

«Շտուտգարտ» - «Վերդեր»՝ 4:1

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Շտուտգարտը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:

Խաղի 25-րդ րոպեին շվեդ հարձակվող Մարկուս Ռոզենբերգն առաջ մղեց բրեմենցիներին, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը չորս գոլ խփեցին՝ տանելով կամային հաղթանակ: «Շտուտգարտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարտին Հարնիկը, մեկական անգամ աչքի ընկան գեմանացի կիսապաշտպան Կրիստիան Գենտներն ու բրազիլացի հարձակվող Կակաուն:

«Վերդերը» 42 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Շտուտգարտը» 49 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր

«Շտուտգարտ» - «Վերդեր»՝ 4:1

Գենտներ, 37, Հարնիկ, 45, 53, Կակաու, 89 – Ռոզենբերգ, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում