Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը Երեւանի «Բանանցից» տեղափոխվել է «Արարատ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից:
28-ամյա դարպասապահի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ը: Նա խզել է պայմանագիրը «Բանանցի» հետ՝ «Արարատ» տեղափոխվելով ազատ խաղացողի կարգավիճակով:
Ստեփան Ղազարյանը 2 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ «Արարատն» այս օրերին հավաք է անցկացնում Սերբիայում, որտեղ հուլիսի 22-ին ընկերական խաղում ուժերը կչափի իսրայելական «Իրոնի Ռամատ Խաշարոնի» հետ, իսկ հուլիսի 26-ին կխաղա Հայֆայի «Հապոելի» հետ: Օրեր առաջ Աբրահամ Խաշմանյանի թիմը 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում