19:20 22 հուլիսի, 2013Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը Երեւանի «Բանանցից» տեղափոխվել է «Արարատ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից:
28-ամյա դարպասապահի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ը: Նա խզել է պայմանագիրը «Բանանցի» հետ՝ «Արարատ» տեղափոխվելով ազատ խաղացողի կարգավիճակով:
Ստեփան Ղազարյանը 2 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ «Արարատն» այս օրերին հավաք է անցկացնում Սերբիայում, որտեղ հուլիսի 22-ին ընկերական խաղում ուժերը կչափի իսրայելական «Իրոնի Ռամատ Խաշարոնի» հետ, իսկ հուլիսի 26-ին կխաղա Հայֆայի «Հապոելի» հետ: Օրեր առաջ Աբրահամ Խաշմանյանի թիմը 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին:
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.