18:30 21 հուլիսի, 2013Այժմ ես ունեմ շատ աշխատանք եւ նոր հետաքրքրություններ, ասել է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:
68-ամյա Հայնկեսը մեկնաբանել է իր՝ կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու մասին լուրերը:
«Կարծում եմ, որ այս պահին ինձ համար պարզապես անհնար կլինի «Բավարիայում» կատարած աշխատանքից հետո այլ ակումբ գլխավորել: Ես զբաղված եմ: Ես ունեմ շատ աշխատանք եւ նոր հետաքրքրություններ: Զբաղվում եմ սպորտով, հետեւում եմ մեծ այգուն եւ զբոսնում եմ շներհի հետ»,- Հայնկեսի խոսքը փոխանցում է Sky-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.